ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՎԱՅՐԸ
Ձեզ ենք ներկայացնում մեր արդյունաբերական տարածքը, որը գտնվում է բարձրակարգ վայրում: Կատարյալ է այն ձեռնարկությունների համար, ովքեր ցանկանում են ընդլայնվել և աճել: Շատ հարմար դիրքով և բարձրակարգ հարմարություններով մեր տարածքը իդեալական ներդրումային հնարավորություն է, որը կարող է օգնել ձեր բիզնեսին մնալ ամենաբարձր մակարդակի վրա:
Վաճառքի հանված տարածքների համառոտ բնութագիրը
  • Տեղակայման վայրն ու ընդգրկումը
    Երևանի կարևորագույն մայրուղիներից մեկի՝ Հյուսիս-Հարավ մայրուղու մոտ, Արգավանդի խճուղուց ոչ շատ հեռու, Հարավարևմտյան համայնքում է տեղակայված եվրոպական նորագույն տեխնոլոգիաներով կառուցվող բազմաֆունկցիոնալ շինությունը՝ 2500քմ. մակերեսով, 7-12մ. բարձրությամբ, երկկողմանի մուտքով կարող է դառնալ Ձեր րտադրական տարածքը կամ պահեստը:
  • Սեյսմակայուն և հարմարավետ
    Շինությունը սեյսմակայուն է՝ ապահովված մշտական ջրով, գազով և էլեկտրաէներգիայով: Մասամբ ապակեպատ տանիքը ապահովում է լուսավորության հավելյալ մուտք դեպի շինություն: Տանիքը նաև հարմարեցված է արևային պանելներ տեղադրելու համար: Շինությունն իրենից ներկայացնում է ամբողջությամբ մետաղական կոնստրուկցիա՝ ջերմակայուն, էներգախնայող, չհրկիզվող սենդվիչ պանելներով և համապատասխանում է արտադրական տարածքին ներկայացվող բոլոր պահանջներին:
  • Ապահով և հուսալի
    Շինությունները կարող են օգտվել տարածքում հակահրդեհային նպատակներով առկա ջրավազաններից և հատուկ խողովակաշարերից: Շինության հատակը պատված է բարձրորակ բետոնե ծածկույթով (topping), որը ենթակա է շահագործման առանց լրացուցիչ երեսպատման: Շենքերը հարմարեցված են կախովի ամբարձիչների օգտագործման համար, եթե արտադրությունը կազմակերպելու համար կլինի դրա անհրաժեշտությունը:
  • Անվտանգ և ժամանակակից
    Ամբողջ տարածքը տեսահսկվում է անվտանգության տեսախցիկներով:
    Թվով 6 շենք-շինությունները գտնվում են ընդհանուր 25 000 մք պարսպապատ տարածքում, հետևաբար ավտոկայանատեղիի և /կամ բեռնատար մեքենաների մուտք ու ելքի համար կան բոլոր հարմարությունները:
    Շինության ներքին հատվածն ի դեպ կարող եք ձևափոխել ըստ Ձեր ցանկության:
Արտադրական տարածքների ստեղծումը

Ընկերության գործունեության ընդլայնումը սեփական արտադրական տարածք ստեղծելու հրամայական առաջացրեց: Ընկերությունն ինքը կառուցեց իր սեփական արտադրական տարածքը՝ բոլոր պահանջներին և ստանդարտներին համապատասխան: Այժմ, այդ հաջողված փորձը կիրառում ենք նմանատիպ արտադրական
տարածքներ կառուցելու և վաճառելու նպատակով: Այսօր արդեն ընկերությունն ունի վաճառքի ենթակա չորս արտադրական տարածք:
Բացահայտեք մեր պրեմիում դասի տարածքի կառուցման գործընթացը
Դիտեք կառուցման աշխատանքների մասին տեսանյութը` սկզբնական պլանավորման և նախագծման փուլից մինչև վերջնական մշակումներն ու ավարտը: Այս կարճ և բովանդակալից տեսանյութը ընդգծում է մեր պրոֆեսիոնալիզմը և մանրուքների նկատմամբ ուշադրությունը, որոնք նպաստել են տարածքի ստեղծմանը: Անկախ նրանից՝ դուք պատրաստվում եք գնել, թե պարզապես հետաքրքրված եք շինարարության գործընթացով, այս տեսանյութը ՊԵՏՔ Է ԴԻՏԵԼ:
Ստանալ խորհրդատվություն
Տարածքի նկարները
Մեր մասին
«Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ.-ին:
Ընկերության պրոֆեսիոնալ թիմի` շինարարական և արտադրական ոլորտում ձեռք բերած ավելի քան 20
տարիների փորձը հնարավորություն տվեց կարճ ժամանակամիջոցում արտադրական ոլորտում գրավել
հայաստանյան շուկան` զարկ տալով տեղական արտադրանքի սպառմանը` միաժամանակ իրականացնելով
նաև տեղական արտադրանքի արտահանում հարևան երկիր` Վրաստան:
Ստացե՛ք անվճար պրոֆեսիոնալ խորհրդատվություն
Կատարե՛ք հաջողության հասնելու առաջին քայլը մեր մասնագիտական խորհրդատվության միջոցով
ՀՀ, ք. Երևան,
0064, Րաֆֆու 111
Հեռ. +374 91 27 88 88
Էլեկտրոնային փոստ` info.europlast999@gmail.com